Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ դուք պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի և մյուս անձանց անվտանգությունը։ Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է։ Եթե դեպքի վայրն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին։ Հետաքննության համար այդ իրերը կարևոր նշանակություն ունեն։

Եթե տուժածը զինված է, մի՛ մոտեցեք նրան։ Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ։ Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա։ Փորձեք հասկանալ և հանգստացնել նրան։

 

Եթե տուժածն ինքնասպանության փորձ է կատարել, զգույշ մտեք դեպքի վայր։ Եթե համոզված եք, որ տուժածը մահացած Է, ապա ձեռք մի՛ տվեք ոչ մի առարկայի։

 

Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր։ Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ և սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, վտանգը վերացնելու և տուժածին փրկելու համար։ Մինչև մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա և մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին։ Եթե իրավիճակը փոխվի, և պայմանները դառնան անվտանգ, դուք կարող եք գործել ըստ իրավիճակի։

 

Տե'ս նաև "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ":

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ